Քեզ պատկանող, բայց օտար մարդու փոխ տրված բանը կպահանջես, բայց ինչ-որ եղբայրդ քեզ պարտք է, այն կզիջես։ Թող ձեր մեջ կարիքավորներ չլինեն, և քո Տեր Աստվածը քեզ օրհնի այն երկրում, որ քեզ է տալու իբրև ժառանգություն, որպեսզի տիրես դրան։
Երանի նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին. փորձանքի օրը տերը կփրկի նրան։ Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին և չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։
Արդարի քիչն ավելի լավ է, քան մեղավորների մեծ հարստությունը։ Ամբարիշտների բազուկները կխորտակվեն, և Տերն արդարներին հաստատ կպահի։ Նա գիտե անմեղների օրերը, նրանց ժառանգությունը հավիտյան կլինի։
Դեռ իրենց փշերը չզգացած՝ Աստված նրանց դժնիկի պես ողջ-ողջ պիտի այրի բարկությամբ։ Արդարը պիտի ուրախանա՝ տեսնելով հատուցումը, և ձեռքերն իր պիտի լվա մեղավորի արյան մեջ։
Արդարները Տիրոջն աղոթեցին, և Տերը լսեց նրանց ու փրկեց նրանց իրենց բոլոր նեղություններից։ Տերը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել, և նա փրկում է հոգով խոնարհներին։
Եվ ահա ինձ ներկայացավ սերովբեներից մեկը՝ ձեռքին կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից։ Բերեց մոտեցրեց իմ բերանին և ասաց. «Ահա մոտեցրի քո շուրթերին. դա կհանի քո անօրենությունները և քո մեղքերը կսրբի քեզնից»։
Վա՜յ ձեր այդ հզորներին, որոնք գինի են ըմպում, և ձեր իշխաններին, որոնք խառնված թունդ օղի են խմում, որոնք կաշառքի համար արդարացնում են ամբարշտին և արդարի իրավունքն են գողանում։
2025 թվականի ապրիլի 4-ին Սամարղանդում տեղի ունեցավ Եվրոպական Միության և Կենտրոնական Ասիայի առաջին գագաթնաժողովը։
Դրան մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, ՈՒզբեկստանի, Թուրքմենստանի առաջնորդները և ԵՄ ղեկավարությունը։ Հանդիպումից հետո բոլոր մասնակից թյուրքալեզու երկրները հռչակագիր ընդունեցին...